Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ալեքսանդր Մանուկյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 2-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի համասեփականատերեր Կարեն Սերյոժայի Հունանյանի և Բորիկ Աղասու Հունանյանի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի N 4444 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Կարեն Սերյոժայի Հունանյանին և Բորիկ Աղասու Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0064-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին՝ (1.Առանձնացվող հողամաս) 0.10617 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինություններին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Կոմունայի փողոց, 6/2 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (2.Առանձնացվող հողամաս) 0.02292 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Կոմունայի փողոց, 6/1 բնակելի տուն:
3.Նույն հողատարածքի` կողմ 3-ին՝ (3.Առանձնացվող հողամաս) 0.01399 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Կոմունայի փողոց, 6/4 խանութ:
4.Նույն հողատարածքի` կողմ 4-ին՝ (4.Առանձնացվող հողամաս) 0.04442 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Կոմունայի փողոց, 6/3 հողամաս:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: