Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 252-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2025 թվականի N 252-Ա

ՄԱՅԻՍ ՆԻԿԱԼԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՍՎԵՏԼԱՆԱ ՆԻԿՈԼԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԻԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի համասեփականատեր Մայիս Նիկալայի Խաչատրյանի 2025 թվականի մարտի 17-ի N 1289 դիմումը, հողամասի նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու խնդրանքը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի փետրվարի 10-ին տրված թիվ 02 քաղվածքը, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 16-ին տրված հողամասի հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցված են սեղանամատյանում 1211-ով և 1212-ով), Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի մայիսի 29-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2024ATEUCM), հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ. որոշում եմ՝

1. Վերականգնել` Մայիս Նիկալայի Խաչատրյանի (ծնված 1963 թվականի մայիսի 31-ին), Սվետլանա Նիկոլայի Խաչատրյանի (ծնված 1971 թվականի մայիսի 30-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` 04-094-0558-0005 կադաստրային ծածկագրով` 0.13028 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի նկատմամբ` համաձայն «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի հատակագծի: 0.13028 հեկտար մակերեսով հողամասից 0.12 հեկտար մակերեսով հողամասը հատկացված հողամասն է, իսկ 102.8 քառակուսի մետր մակերեսով ավել զբաղեցրած հողամասը հատկացված հողամասի 8.57 տոկոսն է, որն անհատույց տրամադրել Մայիս Նիկալայի Խաչատրյանին և Սվետլանա Նիկոլայի Խաչատրյանին, իսկ հողամասում առկա շինությունները (81.2 քառակուսի մետր ներքին մակերեսով չրանոցը և 72.5 քառակուսի մետր մակերեսով ծածկը) թողնել ինքնակամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԺՊ                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner