Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի սեփականատեր Ավետիս Գևորգի Մաթևոսյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի N 5630 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Ի. Գասպարյան փողոց թիվ 23 հասցեում գտնվող, Ավետիս Գևորգի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0130-0030 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողամասի վրա առկա 31.31 քմ մակերեսով շինության՝ բնակելի տան գործառնական նշանակությունը փոխել որպես՝ հասարակական տարածք, 14.79 քմ մակերեսով շինության՝ բնակելի տան գործառնական նշանակությունը փոխել որպես՝ հասարակական տարածք, հիմք ընդունելով «ԱՐՏԱՍԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: