Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 22-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 21-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024AS9TFK), ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /գրանցված է սեղանամատյանում 2690-ով/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 1991 թվականի մարտի 10 թիվ 4 որոշման մասին 2025 թվականի փետրվարի 10-ին տրված N 14 քաղվածքը, 2024 թվականի օգոստոսի 30-ին «Ջիվան Հարութույան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը և քաղաքացի Մելիք Պետրոսի Կակոսյանի 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ 1947 դիմումը, որոշում եմ՝
1. Վերականգնել` Մելիք Պետրոսի Կակոսյանի (ծնված` 1957 թվականի դեկտեմբերի 4-ին), սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1946 թվականին կառուցված բնակելի տան, 1946 թվականին կառուցված ծածկի, 1950 թվականին կառուցված ծածկի,1950 թվականին կառուցված խորդանոցի, 1950 թվականին կառուցված օժանդակ շինության և 04-030-0018-0006 կադաստրային ծածկագրով` 0.1849 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Ջիվան Հարութույան Արսենի » անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. Օրինականացնել՝ 04-030-0018-0006 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 2019 թվականին ինքնակամ կառուցված՝ 40.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը՝ համաձայն «Ջիվան Հարութույան Արսենի » անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
3. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1422 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 57 733,20 ( հիսունյոթ հազար յոթ հարյուր երեսուներեք Հայաստանի Հանրապետության դրամ քսան լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի 900325003524 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք գյուղ Բաղրամյան, Գայի փողոց, 42 բնակելի տուն (04052LA4BJSZ):
6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: