|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2023 թվականի N 72-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԺԱՆՆԱ ՎԱԼԵՐԻԿԻ ՆԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Ժաննա Վալերիկի Նանյանի 2023 թվականի հուլիսի 21-ի N 2895 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Տալ համաձայնություն Ժաննա Վալերիկի Նանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Գ. Նարեկացու թաղամասի 3-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող, 04-094-0015-0013 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.06 հա մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Գ. Նարեկացու թաղամասի 3-րդ փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-094-0015-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0021 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Ժաննա Վալերիկի Նանյանին:
- Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 6834.3 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -11 ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|