Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 76-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2023 թվականի N 76-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Շանթ Նշան Խնկիկյանի 2023թվականի օգոստոսի 28-ի թիվ 3621 դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթ Նշան Խնկիկյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, գյուղ Թաիրով, Կ․Դեմիրճյան թաղամաս 9-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող 04-094-0529-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0175 հա մակերեսով հողամասը նվիրաբերությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին հանձնելուց հետո՝ որոշակի հանգամանքներով պայամանավորված, հնարավոր չէ օգտագործել համայնքի և Շանթ Նշան Խնկիկյանի միջև 2023թվականի մարտի 2-ին կնքված /սեղանամատրանում գրանց․ 1658/ անշարժ գույքի նվիրաբերության պայամանագրով սահմանված պայմաններին համապասխան․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն համարվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, գյուղ Թաիրով, Կ․ Դեմիրճյան թաղամաս 9-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող 04-094-0529-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0175 հա մակերեսով հողամասը /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 09032023-04-0101, տրված՝ 2023թ․մարտի 9-ին/՝ քաղաքացի Շանթ Նշան Խնկիկյանին հետ վերադարձնելու նպատակով, անհատույց սեփականության իրավունքով ՝ նվիրատվությամբ օտարել քաղաքացի Շանթ Նշան Խնկիկյանին (այսուհետ նվիրառու)՝ ծնված 13.03.1979 թ., անձնագիր՝ AU 0674433 տրված 2022 թվականի ապրիլի 7-ին , 011-ի կողմից։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը ՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում

2) Պետական գրանցման և նոտարական վավերացման հետկապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -11

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner