Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետոթւյան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքար գյուղում իրականացված հանրագիրը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչների կողմից ներկայացված Թամանցիների փողոցը վերանվանել Էդուարդ Թևոսյանի անունով նախաձեռնությունը՝ ըստ հանրագրի դիմումին կից ներկայացված փաստաթղթերի:
2.Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Թամանցիների փողոցը վերանվանել Էդուարդ Թևոսյանի անվամբ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: