Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 35/2 և 35/3 հասցեներում գտնվող, Ռուբիկ Աղեկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերին կից բնակավայրերի, հասարակական կառուցապատման 0.0038 հա հողամասը` համաձայան համապատասխան որակավորում ունեցող անձի` Ավագ Ավագյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծի, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ռուբիկ Բարսեղի Աղեկյանին: Վաճառքի գինը սահմանել մեկ քառակուսի մետրի համար 10 513.8 ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքին համապատասխան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: