Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 56-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 սեպտեմբերի 2023 թվականի N 56-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԹԻՎ 53-Ա ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ ՈՐՈՇ ԵՆԹԱԿԵՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով կրթության, մշակույթի, սպորտի եվ երիտասարդության հարցերի ,արտաքին կապերի,տուրիզմի բաժնի պետի զեկուցագիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկների լուծարման եղանակով օպտիմալացման ծրագիրը ոչ արդյունավետ է և նոր ուսումնական տարվա սկզբով պայմանավորված առաջացնում է բազմաթիվ սաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղավորելու խնդիր.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղական համայնքի «Շառլ Ազնավուրի անվան մանկապարտեզ»/պետական գրանցման համար՝ 99.210.20704, գրանցման ամսաթիվ՝ 17/04/2011թ., ՀՎՀՀ՝ 04724176/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք համայնքի «Տեր և Տիկին Ղազարյանների» անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն /պետական գրանցման համար՝ 99.210.01935, գրանցման ամսաթիվ՝ 12/03/2010թ., ՀՎՀՀ՝ 04723218/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի «Նորակերտի մանկապարտեզ» /պետական գրանցման համար՝ 99.210.01999, գրանցման ամսաթիվ՝ 08/12/2010թ., ՀՎՀՀ՝ 04723964/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի «Բաղրամյանի մանկապարտեզ» /պետական գրանցման համար՝ 99.210.02009, գրանցման ամսաթիվ՝ 31/01/2011թ., ՀՎՀՀ՝ 04716083/ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացը:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ լուծարելու մասին» թիվ 53-Ա որոշման 1-ին կետի 1, 2, 5, 6 ենթակետերը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:

4. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ծագող իրավահարաբերությունների վրա:


Կողմ -11

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner