Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմներով և հիմք ընդունելով քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարգարյանի զեկուցագիրը. համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 04-094-0181-0046 կադաստրային ծածկագրով՝ Ֆ.Վերֆելի փողոց թիվ 7-9 հասցեում գտնվող բնակավայրի, բնակելի կառուցապատման 0.14 հա հողամասին կից 0.03 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արա Հագոպի Զոհրյանին և Տաթևիկ Յուրիի Կիրակոսյանին: Վաճառքի գինը սահմանել մեկ քառակուսի մետրի համար 4524 ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքին համապատասխան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: