Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու մի շարք որոշումներում կատարել հետևյալ լրացումները․
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին» թին 55-Ա որոշման նախաբանում «16-րդ մասով» բառերից հետո լրացնել «65-րդ հոդվածով» բառերը․
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Մերձավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին» թին 57-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները․
ա․ որոշման նախաբանում «կետերով» բառից հետո լրացնել «և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշումը,» բառերը․
բ․ որոշման հավելվածում՝ 3-րդ կետից հետո լրացնել նոր 3․1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ․ ««Մերձավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն ունի մասնաճյուղ, որի գտնվելու վայրն է՝ 1115, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Այգեկ, 12-րդ փողոց, 2։»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: