Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա>> կետի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Սուրեն Բաբայանին /անձնագիր՝ 010472264, տրված՝ 27.07.2019թ. 057-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, գ. Թաիրով, Վ. Մամիկոնյան փողոց 6-րդ շենք, թիվ 34 բնակարան հասցեում/ հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 9-ի N1164 և 2024 թվականի ապրիլի 29-ի N 1303 ծանուցումները, սակայն փոստային առաքանիները /L0122186544AM, L0122474830AM/ հետ են վերադարվձել․ որոշում եմ.
1. Կասեցնել Սուրեն Բաբայանի նկատմամբ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Թաիրով բնակավայրի, Վ. Մամիկոնյան փողոցի 6-րդ շենքի դիմաց իրականացված ապօրինի շինարարության վարչական իրավախախտման վերաբերյալ հարուցված վարչական վարույթը:
2. Սուրեն Բաբային նկատմամբ հարուցված վարչական վարույթը վերսկսել կասեցման համար հիմք հանդիսացող պատճառը վերացվելուց հետո կամ որոշումն ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդողօրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: