Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 16122022-04-0081, տրված՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից՝ 04-074-0123-0244 կադաստրային ծածկագրով, 0.3465 հա մակերեսով վարելահող գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 3000 000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: