Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.25 «Գտնված երազի» հերոսներ
«Գտնված երազի» հերոսներն այսօր՝ հուլիսի 16-ին Բաղրամյանի մանկապարտեզի երեխաներն էին՝ սպիտակ ու վարդագույն ելևէջների ոսկեհյուս հեքիաթով։ Ձեռքերում՝ աղ ու հաց, իսկ աչքերում՝ լույս ու ակնածանք. այսպես դիմավորեցին նրանք Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին։ Ավարտական հանդեսին ներկա էին ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը, Բաղրամյան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև կրթության ու մշակույթի ոլորտի պատասխանատուներ։Փոքրիկները հանդես եկան երաժշտական կատարումներով, ասմունքով ու բեմադրությամբ՝ իսկական տոն պարգևելով ներկաներին։ «Թող աշխարհը միշտ խաղաղ լինի և թող մարդը միշտ ուրախ լինի». այս երազանքն էր բյուրեղացած նրանց աչուկներում։ Երեխաներին ... Մանրամասն
16.07.25 Այսօր՝ հուլիսի 16-ին
⛺️  Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այցելեց Բաղրամյան բնակավայրի ճամբարականներին՝ նրանց օրը լցնելով ջերմությամբ ու խրախուսանքով։
✅ Համայնքի ղեկավարին ուղեկցում էին առաջին տեղակալը, Բաղրամյան բնակավայրի վարչական ղեկավարն ու մշակույթի ոլորտի պատասխանատուներ։
🎢 Այցի ընթացքում ճամբարականները մասնակցում էին զանազան ակտիվ խաղերի։
🔷 Համայնքի ղեկավարը զրուցեց նրանց հետ, լսեց տպավորություններն ու ցանկությունները։
⏳ «Ճամբարային այս օրերը պետք է ոչ միայն զվարճալի լինեն, այլև հագեցած նոր ընկերություններով, սովորած արժեքներով ու ոգեշնչմամբ»,-նշեց համայնքի ղեկավարը։
🎞️🧩 Թող ձեր ամառը լինի լի ուրախությամբ, արևով ու հիշարժան պահերով, սիրելի ճամբարականներ։
12.07.25 Օրեր առաջ
 Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այցելել էր Այգեկ բնակավայր՝ մասնակցելու մանկապարտեզի ավարտականմիջոցառմանը, որին հաջորդեց համայնքի ղեկավարի հանդիպումը բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց ոռոգման ջրի մատակարարման խնդիրը, ինչն այս օրերին բնակիչների հիմնական մտահոգությունն է։Վալոդյա Գրիգորյանը վստահեցրեց, որ բարձրաձայնված խնդրին հնարավորինս արագ և արդյունավետ լուծում կտրվի։ Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ շարունակելու է պահել սերտ կապ բնակչության հետ՝ կարևորելով համատեղ ջանքերի անհրաժեշտությունը բնակավայրի զարգացման և բարեկարգման գործում։ Բնակիչները բարձր են գնահատել համայնքի ղեկավարի ուշադրությունն իրենց խնդիրների նկատմամբ՝ նշելով, որ նման այցերը ոգևորում և մոտիվացնում ... Մանրամասն
11.07.25 Հուլիսի 11-ին
 Արևաշատի նորաբաց մանկապարտեզում գերիշխողը ժպիտներն ու հույզերն էին, բեմում փոքրիկները՝ ուրախ, վստահ ու արդեն մի փոքր մեծացած՝ նախակրթարան գնալուն պատրաստ։ Փոքրիկներն աղ ու հացով դիմավորեցին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին։ Մանկապարտեզի ավարտական առաջին հանդեսին ներկա էին նաև ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը, Արևաշատ վարչական բնակավայրի ղեկավար Գառնիկ Պողոսյանը, ինչպես նաև կրթության ու մշակույթի ոլորտի պատասխանատուներ։ «Թող մանկության առաջին բեմը թողնի միայն ջերմ հիշողություններ և ձեր ճանապարհը լեցուն լինի երազանքներով, գիտելիքներով ու սիրով»,- շնորհավորելով երեխաներին ասաց համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։ Համայնքապետարանի կողմից նվերներ շնորհվեցին երեխաներին։ ... Մանրամասն
10.07.25 Համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը հերթական աշխատանքային շրջայցը
Համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում այցելել է համայնքի տարբեր բնակավայրերի մշակութային օջախներ՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, շենքերի տեխնիկական վիճակին և իրականացված աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը հանդիպել է վարչական ղեկավարների ու մշակութային հաստատությունների պատասխանատուների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները։ Տեղում արձանագրված խնդիրների վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հնարավորինս կարճ ժամանակում լուծումներ առաջարկելու նպատակով։ Շրջայցին մասնակցում էր նաև «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Քոչարյանը։ Մշակութային օջախների բարեկարգումն ... Մանրամասն
10.07.25 Մերձավանի մանկապարտեզի «Այգեկ» մասնաճյուղում
Մերձավանի մանկապարտեզի «Այգեկ» մասնաճյուղում այսօր՝ հուլիսի 10-ին ավարտական հանդես էր։ Նախադպրոցական կրթօջախին հրաժեշտ տվող փոքրիկներն աղ ու հացով դիմավորեցին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին։ Միջոցառմանը ներկա էին նաև ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը, Այգեկ վարչական բնակավայրի ղեկավար Լիլիթ Մարուքյանը, ինչպես նաև կրթության ու մշակույթի ոլորտի պատասխանատուներ։ Երեխաները հանդես եկան երաժշտական կատարումներով ու ասմունքով։ Նրանց թոթովախոս ելույթներում հայրենասիրության ոգին էր։ «Ապագա կերտողը դուք եք։ Վստահ եմ՝ մեծանալու եք հպարտ, անկոտրում, անվախ սերունդ։ Բարի երթ դեպի լուսավոր ու պայծառ ապագա»,- շնորհավորելով երեխաներին ասաց վարչական ղեկավար Լիլիթ Մարուքյանը։ ... Մանրամասն
03.07.25 Նորակերտի մանկապարտեզում ավարտական հանդես
Այսօր՝ հուլիսի 3-ին Նորակերտի մանկապարտեզում ավարտական հանդես էր։ Նախադպրոցական կրթօջախին հրաժեշտ տվող փոքրիկներն աղ ու հացով դիմավորեցին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին։ Տոնական միջոցառմանը ներկա էին նաև ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը, Նորակերտ վարչական բնակավայրի ղեկավար Տարոն Դալողլանյանը, ինչպես նաև կրթության ու մշակույթի ոլորտի պատասխանատուներ։ «Հայաստանը մենք ենք» խորագիրը կրող միջոցառումը փոքրիկների ոսկեհյուս հեքիաթն էր՝ հայրենասիրության, խաղաղության, բարության, Արցախի ու աշխարհի մանուկների՝ հայրենիքում ապրելու երազանքների մասին։ «Աստղիկներն» իրենց կատարումներով՝ երգով, պարով, ասմունքով ու բեմադրությամբ ուրախություն ու հպարտություն պարգևեցին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner