Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.11.25 Համայնքի ղեկավարի աշխատանքային շրջայցն Այգեկ բնակավայրում

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը համայնքապետարանի ղեկավար կազմի ու մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ աշխատանքային շրջայցով օրերս նաև Այգեկ բնակավայրում էր։ Բնակավայրի վարչական ղեկավար Լիլիթ Մարուքյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարն այցելել է մանկապարտեզ, բուժամբուլատորիա և Մշակույթի տուն՝ տեղում ծանոթանալով առկա պայմաններին, շենքային խնդիրներին և դրանց բարելավման հնարավորություններին։ Շինարարական աշխատանքների կազմակերպման և շրջակա տարածքների բարեկարգման ուղղությամբ Օնիկ Ախվերդյանը ներկայացրեց մի շարք նկատառումներ և տվեց համապատասխան հանձնարարականներ՝ նպատակ ունենալով ապահովել հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ։

03.11.25 Ասֆալտապատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ

Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ․

Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 6-ից կմեկնարկեն Փարաքար բնակավայրի Էրեբունի և Էրեբունիին հարող Կոմիտաս փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներին չխոչընդոտելու համար խնդրում ենք վարորդներին նշված ճանապարհահատվածներում մեքենաներ չկայանել։

23.10.25 Համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայցով Բաղրամյան բնակավայրում էր

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը հերթական աշխատանքային շրջայցով հոկտեմբերի 22-ին Բաղրամյան բնակավայրում էր։ Համայնքապետարանի ղեկավար կազմի, մշակույթի ոլորտի պատասխանատուների և Բաղրամյան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ավետիսյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարն այցելել է մանկապարտեզ և Մշակույթի տուն։ Դիտարկելով մասնաշենքերում իրականացված աշխատանքներն Օնիկ Ախվերդյանը ներկայացրեց իր նկատառումները՝ նախատեսվող բարեփոխումների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

22.10.25 Համայնքի ղեկավարի հերթական շրջայցը` Նորակերտ բնակավայրում

Շարունակական բնույթ են կրում Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի շրջայցերը համայնքի բնակավայրերով։ Հոկտեմբերի 21-ին համայնքապետարանի ղեկավար կազմի ու մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը գտնվում էր Նորակերտ բնակավայրում։ Նորակերտի վարչական ղեկավար Տարոն Դալողլանյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարն այցելել է մանկապարտեզ և Մշակույթի տուն՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, շենքերի տեխնիկական վիճակին և իրականացված աշխատանքներին։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ արագ և արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով։

22.10.25 Համայնքի ղեկավարն հյուրընկալել է Արմավիրի մարզպետին
Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հյուրընկալել է ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, խորհրդականներ՝ Արամ Գրիգորյանին, Արբակ Եղիազարյանին, մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Գոռ Հովհաննիսյանին, ինչպես նաև աշխատակազմի այլ ներկայացուցիչների։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համայնքի զարգացման առաջիկա ծրագրերն ու սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքի բնակավայրերում իրականացվող շինաշխատանքների ընթացքը։ Հաջորդիվ համայնքի և մարզպետարանի ղեկավար կազմն եղավ Փարաքարի Էրեբունի, Կոմիտաս, Վազգեն Սարգսյան 1 և 2, ինչպես նաև Այգեկ բնակավայրի 1-ին փողոցների շինհրապարակներում՝ տեղում ծանոթանալու և հետևելու ընթացող ... Մանրամասն
21.10.25 Համայնքի ղեկավարի աշխատանքային այցը Պտղունք բնակավայր
Հոկտեմբերի 20-ին Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը համայնքապետարանի ղեկավար կազմի ու մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ այցելել է Պտղունք բնակավայր՝ տեղում դիտարկելու կատարված աշխատանքներն ու արձանագրելու հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Բնակավայրի վարչական ղեկավար Հովհաննես Մխիթարյանը համայնքի ղեկավարին ներկայացրեց բնակավայրում առկա խնդիրները, որոնց թվում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մանկապարտեզի անմխիթար վիճակին և մշակույթի տան բացակայությանը։ Համայնքի ղեկավարը շրջեց մանկապարտեզի տարածքով՝ դիտարկելով շենքի ընդհանուր վիճակը և վերանորոգման հնարավորությունները։ Օնիկ Ախվերդյանը ներկայացրեց իր նկատառումները շինարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ՝ կարևորելով որակի ապահովումն ... Մանրամասն
20.10.25 Համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայցով Մուսալեռ բնակավայրում էր
Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը տեղակալ Էդգար Մարգարյանի և Փարաքարի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Քոչարյանի հետ հերթական աշխատանքային շրջայցով օրերս Մուսալեռ բնակավայրում էր։ Բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Ֆարֆարյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը նախ այցելել է մանկապարտեզ, ծանոթացել ներքին պայմաններին, շրջել խմբասենյակներով ու տարածքով՝ ուսումնասիրելով առկա կարիքներն ու բարելավման հնարավորությունները։ Այնուհետև Օնիկ Ախվերդյանն այցելել է տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող Մշակույթի տուն, որտեղ տեղում քննարկվել են շենքի վերականգնման հնարավորությունները, շինարարական աշխատանքների ծավալը, ընթացիկ խնդիրներն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner