ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի դասական աճուրդի:
ԼՈՏ 1 – ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից՝ 04-094-0409-0007 կադաստրային ծածկագրով, 0.05883 հա մակերեսով այլ հողատեսք /0.054980 հա վարելահող, 0.003850 հա այլ հողատեսք/ գործառնական նշանակության հողամաս: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-04-23: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել ընդհանուր՝ 4.000.000 ՀՀ դրամ: Աճուրդը կայանալու է 2023 թվականի մարտի 2-ին ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ սերվիտուտներ)՝ չկան: Առկա է ճանապարհ: Շրջակա միջավայրերի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ՝ չկան: Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում, ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42: Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Աճուրդի նախավճարի չափը կազմում է աճուրդի առարկայի մեկնարկային գնի 50 տոկոսը: քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկողը: Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան /ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ, քաղաքաշինության և հողաշինության բաժին/: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թվականի փետրվարի 27-ը, ժամը 18:00-ը: Հեռ.՝ 060-53-00-42: