Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Տիգրան Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/07/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/08/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետությանայն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝ -բարձրագույն կրթություն, - համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ - իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)։ Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝ 1. Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, 2. Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, 3. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, 4. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, 5. Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն, 6. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։ Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝ 1. Դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ 2. Տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, 3. Օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն, 4. Դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, 5. Զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել, 6.ներկայացրել է փաստաղթեր, որոնք չեն համապատասխանում կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են, 7. 65 տարին լրացած քաղաքացիները։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևալ փաստաթղթերը. 1. Դիմում, 2. Մեկ լուսանկար՝ 3X4, 3. Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին, 4. Ինքնակենսագրություն, 5. Անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները, 6. Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից 7. Հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ: Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ 1. Թեստավորում 2. Հարցազրույց։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով։ Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով։ Փաստաթղթերն ընդունվում են ամենօր, ժամը՝ 09։00-18։00, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2023թվականի օգոստոսի 14 ներառյալ։ Մրցույթը տեղի կունենա՝ 2023 թվականի օգոստոսի 22-ին ժամը՝ 11։00։ Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Փարաքարի համայնքապետարան (գ.Փարաքար, Նաիրի փողոց թիվ 42)։ Հեռ.՝ 0231-6-00-42:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (18.5ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner