Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության զնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն (առաջին փուլ) 2023թ օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա հանրային քննարկում Մերձավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։
Հանրային քննարկման թեման է «Փրիթի ուեյ» ՍՊ ընկերության կողմից Փարաքար համայնքի Մերձավան վարչական շրջանի Երևանյան խճուղի 1/4 հասցեում կառուցվող առևտրի սպասարկման շենքի վերաբերյալ։