2026թ. փետրվարի 16-18-ը Հնդկաստանի Նյու Դելիի «Bharat Mandapam» համալիրում կայանալու է Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպվող անվտանգ, խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդեսը (https://www.municipalika.com/) ։
Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են նաև «Capex 2026» ցուցահանդեսը, որին ներկայացվելու են առաջադեմ շինարարական տեխնոլոգիաներ, «Հանրային աշխատանքների ցուցահանդեսը» (Public Works Expo)՝ նվիրված հանրային աշխատանքի բնագավառում նորարար լուծումներին և «Հնդկաստանի գյուղերի ցուցահանդեսը» (Bharat Rural Expo)` նվիրված գյուղաքաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը:
Կազմակերպիչները հայկական կողմին առաջարկում են տաղավարով ներկայացնել քաղաքային նախագծման սեփական նորարարական լուծումները և հանդես գալ ընկերություններից, ստարտափերից և փորձագետներից բաղկացած պատվիրակությամբ՝ քաղաքներ նախագծող հնդկական ընկերությունների հետ շփումների, ինչպես նաև ոլորտի համաշխարհային փորձին ծանոթանալու և տարբեր նիստերին մասնակցելու նպատակով։ Առավել մանրամասն՝ կից։
Հնարավոր մասնակցության համար դիմել համայնքապետարան։