Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելությունը կատարվում է հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 17-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ ամսվա համար սահմանված է 4000 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, մանկապարտեզի հաշվի համարին: Փարաքար համայնքն այժմ ունի երկու գործող մանկապարտեզներ: Փարաքարի մանկապարտեզ (հասցե` Ի.Գասպարյան 1 հեռախոս`(0231) 6-01-44, տնօրեն` Նեկտար Սարդարյան); Թաիրովի մանկապարտեզ (Վ.Մամիկոնյան 8, հեռախոս`(0231) 6-14-14, տնօրեն` Մարիամ Սարդարյան):
Տեսնել ավելին
Փակել