Երեխային արվեստի դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից, ուղղված Երաժշտական դպրոցի տնօրենին; 2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3.Տեղեկանք համապատասխան համատիրությունից, բնակության վայրի մասին, երկու լուսանկար: Ընդունելության համար կարելի դիմել մայիսից-հունիս, լրացուցիչ ընդունելությունըօգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը: Փարաքար համայնքի Հ.Էգդարյանի անվան արվեստի դպրոցի ծնողական վարձավճար է սահմանված ամսեկան հետևյալ չափով` - դաշնամուրային բաժին 4000 դրամ, ջութակի, ակորդեոնի, սպորտային պարերի, նկարչության բաժին 3000 դրամ: Ժող. գործիքների, փողային գործիքների, գորգագործության և խեցեգործության դասարաններում սովորող, ինչպես նաև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ աշակերտները ազատված են վարձավճարից: Մեկ ընտանիքից երկու և ավելի սովորող աշակերտներ, նաև զուգահեռաբար երկու վճարովի բաժնում սովորող աշակերտները վճարում են 50%-ով:Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, արվեստի դպրոցի հաշվի համարին:Փարաքար համայնքի Հ.Էդգարյանի անվան արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի հասցեն է գ.Փարաքար, Այգեստան փողոց 33, տնօրեն` Ալմաստ Սվաջյան:
Տեսնել ավելին
Փակել