Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ստանալ շինարարության /քանդման/ թույլտվություն
Շինարարության թույլտվության համար անհրաժեշտ է` -ներկայացնել համապատասխան դիմում համայնքի ղեկավարին: Դիմումին կից ներկայացվում են. -գյուղապետարանի կողմից տրված, ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակված, կառուցվող օբյեկտի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, - պայմանագիր լիցենզավորված շինարարական կազմակերպության հետ, - պայմանագիր լիցենցավորված տեխնիկական հսկողության վերաբերյալ, - պայմանագիր լիցենզավորված հեղինակային հսկողության վերաբերյալ, - տեղական տուրքերի և վճարների մուծման անդորրագրերը, համապատասխանաբար 7500 և 35000 դրամ (ըստ օբյեկտի մեծության): Մ-5 միջպետական մայրուղու հարակից տարածքներում շին. թույլտվություն տալուց առաջ  ճարտարապետահատակագծային առաջադրանքը և նախագծա-նախահաշվային փաստաթղթերը համաձայնեցվում են նաև Արմավիրի մարզպետի, ՀՀ Քաղաքաշինոևթյան նախարարի և Երևանի գլխավոր ճարտարապետի հետ:Այս գործընթացից հետո բնակիչը ստանում է համապատասխան շինարարության թուլտվություն: Քանդման թույլտվություն ստանալու համար` - բնակչի կողմից դիմում համայնքի ղեկավարին, - քանդվող շինության սեփականության վկայականի պատճեն, - տեղական տուրքի և վճարի անդորրագրեր` 2500 դրամ:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն «ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Պատասխանատու անձ ()
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 09/03/2011
Թեմա Քաղաքաշինություն եւ հողօգտագործում
Իրավական հիմքը ՀՀ Կառավարության 02.02.2002թ-ի թիվ 91 որոշում: «Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին»:Փարաքարի գյուղական համայնքի 2010 թվականի նոյեմբերի 4-ի ավագանու թիվ 9/2 որոշման:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner