Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ընդունել երեխային մանկապարտեզ
Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելությունը կատարվում է հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 17-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ ամսվա համար սահմանված է 4000 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, մանկապարտեզի հաշվի համարին: Փարաքար համայնքն այժմ ունի երկու գործող մանկապարտեզներ: Փարաքարի մանկապարտեզ (հասցե` Ի.Գասպարյան 1 հեռախոս`(0231) 6-01-44, տնօրեն` Նեկտար Սարդարյան); Թաիրովի մանկապարտեզ (Վ.Մամիկոնյան 8, հեռախոս`(0231) 6-14-14, տնօրեն` Մարիամ Սարդարյան):

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն «ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Պատասխանատու անձ ()
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 10/03/2011
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Փարաքար համայնքի ավագանու - Ն որոշում:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner