Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ընդունել երեխային արվեստի դպրոց
Երեխային արվեստի դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից, ուղղված Երաժշտական դպրոցի տնօրենին; 2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3.Տեղեկանք համապատասխան համատիրությունից, բնակության վայրի մասին, երկու լուսանկար: Ընդունելության համար կարելի դիմել մայիսից-հունիս, լրացուցիչ ընդունելությունըօգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը: Փարաքար համայնքի Հ.Էգդարյանի անվան արվեստի դպրոցի ծնողական վարձավճար է սահմանված ամսեկան հետևյալ չափով` - դաշնամուրային բաժին 4000 դրամ, ջութակի, ակորդեոնի, սպորտային պարերի, նկարչության բաժին 3000 դրամ: Ժող. գործիքների, փողային գործիքների, գորգագործության և խեցեգործության դասարաններում սովորող, ինչպես նաև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ աշակերտները  ազատված են վարձավճարից: Մեկ ընտանիքից երկու  և ավելի սովորող աշակերտներ, նաև զուգահեռաբար երկու վճարովի բաժնում սովորող աշակերտները վճարում են 50%-ով:Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, արվեստի դպրոցի հաշվի համարին:Փարաքար համայնքի Հ.Էդգարյանի անվան արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի հասցեն է  գ.Փարաքար, Այգեստան փողոց 33, տնօրեն` Ալմաստ Սվաջյան:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն «ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Պատասխանատու անձ ()
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 09/03/2011
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքի 2010 թվականի նոյեմբերի 4-ի ավագանու թիվ 9/3-Ն որոշման:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner