|
14.11.25
Բանկային քարտերով անկանխիկ վճարումների՝ համեմատաբար ցածր միջնորդավճարի վերաբերյալ
|
|
Փարաքար համայնքի հարգելի’ բնակիչներ. Հիշեցնում ենք, որ բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կարող եք կատարել համայնքապետարանում, ինչպես նաև բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում տեղադրված ժամանակակից POS-տերմինալներով: Տվյալ տերմինալներով կատարվող վճարումների համար սահմանված է համեմատաբար ցածր միջնորդավճար, ինչը հնարավորություն է տալիս ապահովել առավել մատչելի սպասարկում։ Այնպես, որ խնայեք ձեր ժամանակն ու օգտվեք առաջարկվող ծառայություններից։
|
|
|
13.11.25
Համայնքի ղեկավարը քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգ է սահմանել
|
|
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ այսուհետ համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը։ Համայնքի ղեկավարի բացակայության կամ չնախատեսված խնդիրների պատճառով քաղաքացիների ընդունելությունը կազմակերպել հնարավոր չլինելու դեպքերում ընդունելությունը կտեղափոխվի մեկ այլ օր, որի մասին հերթագրված քաղաքացիները կծանուցվեն նախապես։ Քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել համայնքապետարան շաբաթվա աշխատանքային օրերին՝ անձամբ լրացնելով ընդունելության համար դիմումի օրինակելի ձևերը, որոնք կտրամադրվեն համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցի կողմից: Դիմումին կկցվեն նաև ընդունելության ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վալոդյա Գրիգորյանի ծննդյան 42-ամյակին
|
|
Փարաքար համայնքի հարգելի’ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13:30-ին Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վալոդյա Գրիգորյանի ծննդյան 42-ամյակին: Օրվան նվիրված արարողությունների շրջանակում՝ ժամը 11-ին նախատեսվում է այցելություն գերեզմանատուն, որից հետո՝ ժամը 12:30-ին, Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Վալոդյա Գրիգորյանի:
|
|
|
11.11.25
Ղազախստանի Հանրապետության Աքմոլայի մարզում
|
|
Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության Աքմոլայի մարզում իրականացվում են ներդրումային և զբոսաշրջային զարգացման նախագծեր։ Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջային կենտրոներից է՝ Բուրաբայը, որը զբոսաշրջության մեջ զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ ազգային այգիների շարքում N1 է։ Այն աչքի է ընկնում իր բնառատ այգիներով, ինչ դարձնում է նրան բնապահպանական կարևոր կենտրոն։ Այցելուների թիվը հասնում է՝ 1.3 միլիոն մարդ, ունի հյուրանոց՝ 234 կացարանային հաստատությամբ։ Մյուս զբոսաշրջային կենտրոնն է համարվում Աբակայը, որը հնագիտական ժառանգություն է կրում ոչ միայն գիտական այլ հոգևոր, ինչը դարձնում է նրան մշակույթային կարևոր կենտրոն։ Նրա յուրահատկությունը կայանում է նրանում, որ դարեր շարունակ այս տարածքը օգտագործվել ...
Մանրամասն |
|
|
10.11.25
Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ
|
|
Հարգելի գործընկերներ, ավագանու անդամներ, Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ. Շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ, որը հնարավորություն է արժևորելու այն մեծ պատասխանատվությունը, որն ստանձնել է մեզանից յուրաքանչյուրը՝ ծառայելով համայնքի շահին ու բնակիչների բարեկեցությանը: Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության առանցքային հիմքերից է և որպես ՏԻՄ ներկայացուցիչ յուրաքանչյուրս մեր կարևոր դերն ունենք համայնքի զարգացման գործում, յուրաքանչյուրիս բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքով է պայմանավորված համայնքի առաջընթացը։ Վստահեցնում եմ, որ քայլ առ քայլ առաջ կշարժվենք՝ Վալոդյա Գրիգորյանի՝ համայնքի զարգացման տեսլականն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Շնորհակալությունս ...
Մանրամասն |
|
|
07.11.25
Ասֆալտապատման գործընթացը համայնքի ղեկավարի վերահսկողության տակ է
|
|
Համայնքի ղեկավարի վերահսկողության տակ են սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները։ Շինաշխատանքների ընթացքին տեղում հետևելու նպատակով համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը տեղակալ Էդգար Մարգարյանի հետ այցել է Փարաքարի շինհրապարակներ՝ մասնավորապես Կոմիտաս, Էրեբունի, Վազգեն Սարգսյան 1 և 2 փողոցներ։ Համայնքի ղեկավարը պատասխանատու անձանց հետ քննարկեց շինարարական գործընթացի մանրամասները և ներկայացրեց իր նկատառումները՝ կարևորելով իրականացվող աշխատանքների որակն ու տևականությունը։ Ասֆալտապատման աշխատանքները բնակավայրի 4 փողոցներում նախատեսվում է ավարտել առաջիկա օրերին։
|
|
|
07.11.25
Համայնքի ղեկավարի աշխատանքային շրջայցը Փարաքարում
|
|
Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի աշխատանքային շրջայցերը համայնքի բնակավայրերով եզրափակվեցին Փարաքարով։ Առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանի և տեղակալ Էդգար Մարգարյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարն այցելեց մանկապարտեզ, սպորտդպրոց և արվեստի դպրոց։ Շրջելով խմբասենյակներով ու տարածքով՝ Օնիկ Ախվերդյանը դիտարկեց շենքերի ընդհանուր վիճակն ու վերանորոգման հնարավորությունները։ Շինարարական աշխատանքների կազմակերպման և շրջակա տարածքների բարեկարգման ուղղությամբ համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |