Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հուլիսի 2024 թ.

ԱՂՎԱՆ ԳԵՎՈՐԳԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ԱՂՎԱՆԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԿ ԳԵՎՈՐԳԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2024 թվականի հունիսի 27-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 1-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքները (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրերը՝ 2024FZGGNT, 2024RFCEZW), համասեփականատեր Աղվան Գևորգի Գարեգինյանի, Գևորգ Աղվանի Գարեգինյանի և Ալիկ Գևորգի Գարեգինյանի 2024 թվականի հունիսի 9-ի N 4049 և 4050 դիմումները. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող Աղվան Գևորգի Գարեգինյանին, Գևորգ Աղվանի Գարեգինյանի և Ալիկ Գևորգի Գարեգինյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-094-0018-0023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 88,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով կիսակառույց բնակելի տունը, 5,6 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 28,6 քառակուսի մետր մակերեսով տարածքը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՋԻՎԱՆ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր կիսակառույց բնակելի տան և տարածքի համար կազմում է 2316 դրամ, 1 քառակուսի մետր պարիսպի համար կազմում է 1389,6 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 278 753,76 (երկու հարյուր յոթանասունութ հազար յոթ հարյուր հիսուներեք դրամ յոթանասունվեց լումա) ՀՀ դրամ:

3. Հողամասին և շինությանը տալ հասցե առանձնացվող հատված 1 (0.0486 հա հողամաս) Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար Նաիրիի փողոց 24/1 բնակելի տուն (04999PMRLSCT), նույն հողամասից առանձնացբող հատված 2 (0.02 հա պահեստ) Արմավիրի մարզ, Փարաքար համայնք գյուղ Փարաքար Նաիրիի փողոց 24/2 հողամաս (04066TNUWF2Q):

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner