Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 221
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.06.24 Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում հունիսի 25/26-ին
Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում հունիսի 25/26-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արևաշատ, Պտղունք, Ոսկեհատ, Զվարթնոց, Մուսալեռ գյուղերի և Էջմիածին քաղաքի՝ Զվարթնոց թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
17.06.24 UNDP in Armenia
UNDP in Armenia | ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նպաստելով զարգացմանը՝ կանխարգելելու ճգնաժամը» ծրագրի շրջանակներում ՕքսԵՋեն հիմնադրամը հայտարարում է փոքր ոչ դրամային դրամաշնորհների մրցույթ ՀՀ Արմավիրի մարզում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղից փախստական, նրանց հյուրընկալող սոցիալապես խոցելի անհատների կամ ընտանիքների համար:
📌 Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ․ հունիսի 23-ը:
🔗 Ավելին հղումով` https://shorturl.at/gkFpk
05.06.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝ խնդրում ենք ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի կողմից հրապարակված աճուրդի հայտարարության տեքստում կատարել ուղղում՝ Լոտ 10-ի «0,5883» թիվը փոխարինել «0,05883» թվով։

22.04.24 Արարատյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին։

Շինարարական աշխատանքների ավարտին կունենանք գրեթե 750 գծմ կապիտալ նորոգված ճանապարհ։ Արարատյան փողոցը Փարաքար համայնքի կարևորագույն փողոցներից է։ Այն հանդիսանում է Երևան-Արմավիր (Մ5) մայրուղուն զուգահեռ ճանապարհ, ինչպես նաև մայրուղին միացնում է օդանակավակայան տանող ճանապարհին և հետևաբար կարող է հանդիսանալ այլընտրանքային ճանապարհ։ Արարատյան փողոցի շինարարական աշխատանքները կատարվում են «Շինպլյուս» ՍՊԸ-ի կողմից։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 45 մլն ՀՀ դրամ։ Նշեմ նաև, որ նախքան ասֆալտապատման աշխատանքները կատարվել են ճանապարհի ստորգետնյա ենթակառուցվածքների նորոգման և կառուցման աշխատանքներ։

02.04.24 Փարաքարի Սևանի փողոցում մեկնարկել են կոյուղագծի կառուցման աշխատանքները։

🚧🚜Փարաքար համայնքի Սևանի փողոցում մեկնարկել են կոյուղագծի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 12150879 ՀՀ դրամ, որից․ ▪️ Նախագծման աշխատանքներ՝ 510000 ՀՀ դրամ-«Կապիտալ Փրոջեքթ» ՍՊԸ ▪️ Շինարարական աշխատանքներ՝ 11480000 ՀՀ դրամ-«Դավ-Ալեքս պրոեկտ» ՍՊԸ ▪️ Հեղինակային հսկողության աշխատանքներ՝ 81879 ՀՀ դրամ-«Կապիտալ Փրոջեքթ» ՍՊԸ ▪️ Տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ 79000 ՀՀ դրամ-«Վանտեխ» ՍՊԸ։ ⏳Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետ՝ 2 ամիս։ 💰Ծրագիրն իրականացվում է 100% համայնքի ֆինանսավորմամբ։ Սպասեք նոր ծրագրերի:

07.03.24 «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար

Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացվում է, որ 2024թ-ին անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Կից ներկայացվում է մրցաշարի կանոնակարգը: Հավելյալ տեղեկությունների համար հետևել էջի հետագա հրապարակումներին:

09.02.24 ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԵՐ

Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ համայնքում ձևավորվում են համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ՝

1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ.

2) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:

Ընդունվում են դիմում-հայտեր անդամակցության համար։ Ժամկետ՝ 16․02․2024թ․

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner