Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնությունները՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումը, բացառությամբ որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը գործում են մինչև որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի ուժի մեջ մտնելը և նրանց գործողությունը չի տարածվում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |