Քաղաքացի Սերժիկ Վելիխանի Շմոյանը /հաշվառված՝ ՀՀ, Փարաքար համայնք, գ․ Պտղունք, Հ․ Շիրազի փողոց, 15 տուն հասցեում, ՀԾՀ՝ 2703580827/, հանդիսանալով անշարժ գույքի հարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում կայացվել է համայնքի ղեկավարի 2024թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 493-Ա որոշումը՝ անշարժ գույքի հարկի և հողի հարկի պարտավորությունների ժամանակին չվճարված գումարների գանձելու պահանջի մասին: Վարչական ակտը հասցեատիրոջն ուղարկվել է փոստով՝ ստանալու մասին ծանուցմամբ, սակայն ծանուցման թերթիկը` որով պետք է հաստատվեր հասցեատիրոջ կողմից որոշումը ստանալու փաստը, վերադարձել է «Մահացած» նշումով /հիմք՝ փոստային առաքանի LO124278533AM/։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով. Որոշում եմ՝
1. Սերժիկ Վելիխանի Շմոյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու պատճառով, azdarar.am կայքում հրապարակելու միջոցով։