Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 18-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հուլիսի 22-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024FJBQTF), հողամասի համասեփականատեր Գարուշ Հովհաննեսի Հովհաննիսանի և մյուսների 2024 թվականի օգոստոսի 9-ի N 4711 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի Խ. Աբովյան փողոց թիվ 22 հասցեում գտնվող՝ Գարուշ Հովհաննեսի Հովհաննիսանին, Գոհարիկ Պարույրի Գևորգյանին, Գագիկ Գարուշի Հովհաննիսյանին, Եղիազար Գարուշի Հովհաննիսյանին և Ծաղիկ Գարուշի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-030-0050-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 11.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառանը և 40.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր մառանի համար կազմում է 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր անասնաշենքի համար կազմում է 853,2 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 51 277.32 (հիսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունյոթ Հայաստանի Հանրապետության դրամ երեսուներկու լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի 900325003524 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: