Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի ապրիլի 22-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և «ԳԻՆԵՎԱՆ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերության տնօրեն Վառլամ Հակոբի Հակոբյանի 2024 թվականի ապրիլի 18-ի N 2348 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող` «ԳԻՆԵՎԱՆ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, 04-082-0306-0043 կադաստրային ծածկագրով 0,6552 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ կորիզավոր/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակա
յին նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գինու արտադրամաս և օժանդակ շինություններ կառուցելու համար: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |