Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի N 406-Ա որոշումը. Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 20-ի «Գոռ Սարիբեկյանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի փոխարինող նշանակելու և վերջինիս գործառույթներն ամրագրելու մասին» N 68-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում՝ «Գոռ Սարիբեկյանին» բառերը փոխարինել «Կարապետ Արթենյանին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: