Այսօր: Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2024 թվականի N 30-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերիի 15-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց սեփականության իրավունքով օտարելու մասին» թիվ 76-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԹԻՎ 1658 ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Շանթ Նշան Խնկիկյանի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3621 դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթ Նշան Խնկիկյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, գյուղ Թաիրով, Կ․Դեմիրճյան թաղամաս 9-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող 04-094-0529-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0175 հա մակերեսով հողամասը նվիրաբերությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին հանձնելուց հետո՝ որոշակի հանգամանքներով պայամանավորված, հնարավոր չէ օգտագործել համայնքի և Շանթ Նշան Խնկիկյանի միջև 2023 թվականի մարտի 2-ին կնքված /սեղանամատյանում գրանց․ 1658/ անշարժ գույքի նվիրաբերության պայամանագրով սահմանված պայմաններին համապասխան․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է`

1. Տալ համաձայնություն լուծելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և քաղաքացի Շանթ Նշան Խնկիկյանի (ծնված 13.03.1979թ., անձնագիր՝ AU 0674433, տրված 2022 թվականի ապրիլի 7-ին, 011-ի կողմից) միջև 2023 թվականի մարտի 2-ին կնքված անշարժ գույքի նվիրաբերության /սեղանամատյանում գրանց․ 1658/ պայմանագիրը։

2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:»։


Կողմ -11

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԶԵՅՆԱԼՅԱՆ ՌՈՒԴԻԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner