Ղեկավարվելով <<Հանրային ծառայության մասին>> Հայստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 8-րդ մասով, հիմք ընդունելով Թաթուլ Ստեփանյանի 2025 թվականի մայիսի 12-ի դիմումը. որոշում եմ՝
1.Թաթուլ Սուրենի Ստեփանյանին 2025 թվականի մայիսի 12-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնում, վերապահելով նրան խորհրդականի պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներ՝ համաձայն հավելվածի:
2.Աշխատավարձի վճարումը կատարել ըստ հաստատված հաստիքացուցակի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: