Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Փարաքար Գետափի փողոց տուն 1 հասցեի բնակչուհի Անժելա Վալերիի Մխիթարյանի 2024 թվականի հուլիսի 25-ի N 4399 դիմումը: Ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 07-ի թիվ 22 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Թույլատրել Անժելա Վալերիի Մխիթարյանին (ծնված՝ 1988 թվականի փետրվարի 24-ին) բանկում գրավադնելու իր անչափահաս երեխաներին՝ Սամվել Վարազդատի Բարոյանին (ծնված 2008 թվականի հուլիսի 22-ին, ծննդյան վկայական` ԱԱ 240888), Ալեքսան Վարազդատի Բարոյանին (ծնված 2008 թվականի հուլիսի 22-ին, ծննդյան վկայական` ԱԱ 240887), Սուսաննա Վարազդատի Բարոյանին (ծնված 2010 թվականի դեկտեմբերի 19-ին, ծննդյան վկայական` ԱԲ 098247), Նարեկ Վարազդատի Բարոյանին (ծնված 2017 թվականի հունիսի 04-ին, ծննդյան վկայական` ԱԲ 563446) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող` համայնք Փարաքար գյուղ Փարաքար Նաիրի փողոց 9 հասցեում գտնվող՝ 04-094-0063-0029 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, բնակելի տունը:
2. Հսկողություն սահմանել անչափահաս երեխաների՝ Սամվել Վարազդատի Բարոյանի (ծնված 2008 թվականի հուլիսի 22-ին, ծննդյան վկայական` ԱԱ 240888), Ալեքսան Վարազդատի Բարոյանի (ծնված 2008 թվականի հուլիսի 22-ին, ծննդյան վկայական` ԱԱ 240887), Սուսաննա Վարազդատի Բարոյանի (ծնված 2010 թվականի դեկտեմբերի 19-ին, ծննդյան վկայական` ԱԲ 098247), Նարեկ Վարազդատի Բարոյանի (ծնված 2017 թվականի հունիսի 04-ին, ծննդյան վկայական` ԱԲ 563446) մայրիկի՝ Անժելա Վալերիի Մխիթարյանի՝ (ծնված՝ 1988 թվականի փետրվարի 24-ին նույնականացման քարտ՝ 004363693, տրված 10.02.2015թ., 057-ի կողմից) գործողությունների նկատմամբ:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: