Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշմամբ , Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով՝ ընդունված 2019 թվականի նոյեմբերի 19-ին թիվ ՀՕ-225-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի թիվ 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով հողամասի սեփականատերեր Վահե Վազգենի Ղազարյանի, Ժաննա Ստանիսլավի Սահակյանի և Վազգեն Վոլոդյայի Ղազարյանի 2024 թվականի հուլիսի 4-ի N 3996 դիմումը, ո ր ո շ ու մ եմ՝
1. Վահե Վազգենի Ղազարյանին, Ժաննա Ստանիսլավի Սահակյանին և Վազգեն Վոլոդիայի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 12062024-04-0015), Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Մուսալեռ գյուղում գտնվող 04-069-0110-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության / գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ խաղող/ 0.040571 հա մակերեսով հողամասը (գոտին՝ Մերձարաքսյան, 2-րդ կարգի խաղող` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 818 դրամ) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես բնակելի կառուցապատման հող՝ հետագայում բնակելի տուն կառուցելու համար:
2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը 1 քառակուսի մետր խաղողի համար 3 623,8 դրամ է, 405,71 քառակուսի մետրի համար կազմում է 1 470 211,90 (մեկ միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր տասնմեկ դրամ իննսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Մուսալեռ բնակավայրի բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325176130 հաշվեհամարին: Չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:
3. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ.Մուսալեռ Շառլ-Տիրան Թեքեյան փողոց թիվ 10/9 հողամաս (ծածկագիր 04072PW7WCND):
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:
6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: