Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Համլետ Հակոբի Բալաբանյանի /ծնված՝ 24․06․1980թ., ՀԾՀ 3414800071, հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, գ. Թաիրով, Մեքենագործների փողոց, 18 տուն հասցեում/ կողմից 2024 թվականի հոկտեմբերի 29-ին ներկայացված պարտավություններն աստիճանական մարելու նպատակով ժամանակացույց կազմելու խնդրանքի վերաբերյալ թիվ 6235 դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ․ Բալաբանյանի կողմից պարտավորությունները մասնակի մարել են /հիմք՝ վճարման անդորրագրեր՝ 10095913, 100959631, 100959308 և 100959366/ . որոշում եմ՝
1. Համլետ Հակոբի Բալաբանյանի հետ կնքել պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց՝ 4 ամիս ժամկետով, համաձայն հավելվածի:
2. Համլետ Բալաբանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող՝ 04-094-0567-0017, 04-094-0567-0016, 04-094-0401-0031, 04-094-0401-0032, 04-094-0086-0004 և 04-094-0086-0004-002 կադաստրային ծածկագրերով գույքերի անշարժ գույքի հարկի գծով 2021-2024թթ․ համար 28․10․2024թ․ դրությամբ հաշվարկված՝ ընդհանուր 81729 ՀՀ դրամ, 04-094-086-004 կադաստրային ծածկագրով 0,082 հա մակերեսով տնամերձ հողամասի հողի հարկի գծով՝ 23․10․2024թ․ դրությամբ 2015-2020թթ․ համար հաշվարկված 9440 ՀՀ դրամ և 04-094-567-017 կադաստրային ծածկագրով 0,14 հա մակերեսով ջրովի վարելահողի համար՝ 2018-2020թթ․ համար հաշվարկված հողի հարկի գծով 23․10․2024թ․ դրությամբ հաշվարկված 10388 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 101560 ՀՀ դրամ պարտավորությունների գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կասեցնել 2024 թվականի հոկտեմբերի 29-ին կազմված ժամանակացույցի վերջնաժամկետով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 5-ը:
3. Ժամանակացույցով սահմանված վճարման ժամկետները խախտելու դեպքում վերսկսել վարույթը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին Համլետ Բալաբանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: