Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ վարչական շրջանի ղեկավարի 2024 թվականի հունիսի 5-ին տրված թիվ N 3349 զեկուցագիրը, 1994 թվականի թիվ 5 որոշման մասին 2024 թվականի հունիսի 5-ին տրված քաղվածքը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի մայիսի 29-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024DJWCAA) «ՋԻՎԱՆ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի մայիսի 15-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում. որոշում եմ՝
1. Վերականգնել Մերուժան Վաչագանի Սահակյանի (ծնված 1958 թվականի մայիսի 21-ին), Գոհար Հովհաննեսի Հարությունյանի (ծնված 1959 թվականի հունվարի 1-ին), Ռոմիկ Մերուժանի Սահակյանի (ծնված 1982 թվականի հունվարի 12-ին) և Լուսինե Մերուժանի Սահակյանի (ծնված 1983 թվականի դեկտեմբերի 12-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1990 թվականին կառուցված բնակելի տան, 1990 թվականին կառուցված ծածկի, 1995 թվականին կառուցված անասնաշենքի, 1995 թվակաին կառուցված զուգարանի, 1995 թվականին կառուցված աստիճանահարթակի, 1995 թվականին կառուցված պարիսպների և 0.0762 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, համաձայն «ՋԻՎԱՆ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող Մերուժան Վաչագանի Սահակյանին, Գոհար Հովհաննեսի Հարությունյանին, Ռոմիկ Մերուժանի Սահակյանին և Լուսինե Մերուժանի Սահակյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-074-0010-0008-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 22,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՋԻՎԱՆ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
3. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր ծածկի համար կազմում է 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 31 710,60 (երեսունմեկ հազար յոթ հարյուր տասը Հայաստանի Հանրապետության դրամ վաթսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի 900325181155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, 9-րդ փողոց թիվ 18 բնակելի տուն (ծածկագիր 04082RUGR5NF):
6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: