|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 օգոստոսի 2024 թվականի N 40-Ա |
ԳԱԳԻԿ ՆԱԶԱՐԵԹԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի ապրիլի 16-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Գագիկ Նազարեթի Հակոբյանի 2024 թվականի ապրիլի 11-ի N 2213 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող` Գագիկ Նազարեթի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-082-0311-0010 կադաստրային ծածկագրով 0,27 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -11 ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՌՈՒԴԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ | Դեմ -1 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Ձեռնպահ -1 ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|