Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ԼՈՒՍԱԳԱՆՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 10-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հուլիսի 10-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024S8APZS), համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Արդիլիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Մանասար Սիրեկանի Սարիբեկյանի 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 4126 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Երկրագործների փողոց թիվ 1 հասցեում գտնվող՝ Մանասար Սիրեկանի Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0073-0009 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 13.65 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 26.76 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը և 2.68 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Արդիլիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր մակերեսով ծածկի և ավտոտնակի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր մակերեսով պարսպի համար կազմում է 1181,4 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 82 733.44 (ութսուներկու հազար յոթ հարյուր երեսուներեք Հայաստանի Հանրապետության դրամ քառասունչորս լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հողամասի կողմ 1-ին (թիվ 1 առանձնացվող հողամաս) 0,05285 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երկրագործների փողոց 1 բնակելի տուն (ծածկագիր՝ 04062J6LRHLL):
4. Նույն հողամասի կողմ 2-ին (թիվ 2 առանձնացվող հողամաս) 0,02715 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երկրագործների փողոց 1/1 հողամաս (ծածկագիր` 04062TQRURKN):
5. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 900325175157 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: