Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2024 թվականի Փետրվարի 26-ի N6-Ն որոշման 3-րդ կետը և համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Արթենյանի զեկուցագիրը. Որոշում եմ`
1. Պակասեցնել՝ Բաժին 09 Խումբ 1 Դաս 1 «Նախադպրոցական կրթություն» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածից 100000.0 հազ. դրամ գումար ավելացնելով Բաժին 04 Խումբ 5 Դաս 1 «ճանապարհային տրանսպորտ» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածին 100000.0 հազ. դրամ գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: