Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրիմարզիՓարաքարհամայնքիղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Թամարա Ֆոմբերգի Զարգարյանի 2024 թվականի հուլիսի 3-ի N 3963 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` Թամարա Ֆոմբերգի Զարգարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0520-0014 կադաստրային ծածկագրով, 0,05 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ կորիզավոր/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |