Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հոկտեմբերի 2024 թ.

ՀՐԱՅՐ ՀԱՅԿԱԶԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով, շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը՝ տրված 2024 թվականի օգոստոսի 15-ին «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի մարտի 3-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024MEGZTR), հողամասի սեփականատեր Հրայր Հայկազի Սողոմոնյանի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 4907 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Նարեկացի թաղամասի 6-րդ փողոցի թիվ 7 հասցեում գտնվող՝ Հրայր Հայկազի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0007-0014 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 134.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 55.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 1.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 4.7 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 10.4 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 2316 դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինության, զուգարանի, ծածկի և պարսպի համար կազմում է 1389,6 դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 411 414.24 (չորս հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր տասնչորս Հայաստանի Հանրապետության դրամ քսանչորս լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner