Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի հոկտեմբերի 8-ին «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի սեփականատեր Սարգիս Պէրպէրեանի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի N 5734 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Սարգիս Պէրպէրեանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0105-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.0158 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Շառլ-Տիրան Թեքեյան փողոց N 31/5 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.016 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Շառլ-Տիրան Թեքեյան փողոց N 31/6 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: