Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի սեպտեմբերի 6-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի սեփականատեր Պետրոս Համբարյանի լիազորված անձ Ալիկ Սարգսյանի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի N 5210 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Պետրոս Համբարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0040-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.0365 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Վանի փողոց N 15 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.0364 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Րաֆֆու փողոց N 14 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: