Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 560-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 560-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ, ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան. Քաղաքացի Էմմա Մայիլի Թորոյանը /հաշվառված՝ ՀՀ, Երևան, Հյուսիսային պողոտա, 146բն, ՀԾՀ՝ 5405911062/, հանդիսանալով անշարժ գույքի հարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 4304 զեկուցագրի և ՀՀ-ում գործարկվող գույքահարկի և հողի հարկի հարկով հարկվող օբյեկտների միասնական համակարգից /vector + ծրագիր/ և անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից /VXSOFT ծրագիր/ ստացված տեղեկանքների հիման վրա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: Էմմա Թորոյանին հասցեագրված՝ վարչական լսումների հրավիրելու վերաբերյալ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 24․07․2024թ․ թիվ 2190 և 02․09․2024թ․ թիվ 2566 ծանուցումներն ուղարկվել է փոստով /փոստային առաքանի՝ LO123726701AM, LO124266243AM/, ծանուցումները հետ են վերադարձվել «Չպահանջված» նշումով։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1 հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ հոդվածի 14-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված): Հաշվի առնելով նշված իրավակարգավորումը ծանուցումը հրապարակվել է azdarar.am կայքում, սակայն վերջինս չի ներկայացել վարչական լսումների և չի ներկայացրել դիմում վարչական լսումների անցկացնելու վերաբերյալ և չի կատարել համայնքի հանդեպ հարկային պարտավորությունները։ Ուստի ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Էմմա Թորոյանի կողմից առաջարկ չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ 04-082-0324-0039-006, 04-082-0324-0035-001, 04-082-0319-0090, 04-082-0319-0008, 04-082-0319-0086, 04-082-0319-0115, 04-082-0319-0100, 04-082-0324-0036, 04-082-0319-0071, 04-082-0324-0039, 04-082-0324-0039, 04-082-0324-0050, 04-082-0324-0050 և 04-082-319-115 կադաստրային ծածկագրերով գույքերը սեփականության իրավունքով պատկանում են Էմմա Մայիլի Թորոյանին և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինիս կողմից հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտավորությունների չկատարման հետևանքով 12․07․2024թ․ դրությամբ առաջացել է՝ 1) ՀՀ Արմավիրի մազր, Փարաքար համայնք, Պտղունք գյուղի Երևան-Էջմիածին խճուղի 3-րդ փակ, 14 հասցեում գտնվող 04-082-0324-0039-006 կադաստրային ծածկագրով գույքի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 14149 ՀՀ դրամ, որից 11845 ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 2304 ՀՀ դրամը որպես ապառքը ժամանակին չվճարելու արդյունքում ձևավորված տույժի գումար․ 2) 04-082-0324-0035-001 կադաստրային ծածկագրով գույքի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 271892 ՀՀ դրամ, որից 227622 ՀՀ դրամը որպես ապառք, 44270 ՀՀ դրամը որպես տույժ․ 3) 04-082-0319-0090 կադաստրային ծածկագրով գույքի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 66462 ՀՀ դրամ, որից 55122 ՀՀ դրամը որպես ապառք, 11340 ՀՀ դրամը որպես տույժ․ 4) 04-082-0319-0008 կադաստրային ծածկագրով գույքի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 5194 ՀՀ դրամ, որից 4308 ՀՀ դրամը որպես ապառք, 886 ՀՀ դրամը որպես տույժ․ 5) 04-082-0319-0086 կադաստրային ծածկագրով գույքի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 5789 ՀՀ դրամ, որից 4791 ՀՀ դրամը որպես ապառք, 998 ՀՀ դրամը որպես տույժ․ 6) 04-082-0319-0115 կադաստրային ծածկագրով գույքի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 16393 ՀՀ դրամ, որից 11861 ՀՀ դրամը որպես ապառք, 2797 ՀՀ դրամը որպես տույժ․ 7) 04-082-0319-0100 կադաստրային ծածկագրով գույքի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 143431 ՀՀ դրամ, որից 103861 ՀՀ դրամը որպես ապառք, 24422 ՀՀ դրամը որպես տույժ․ 8) 04-082-0324-0036 կադաստրային ծածկագրով գույքի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 256249 ՀՀ դրամ, որից 185407 ՀՀ դրամը որպես ապառք, 43723 ՀՀ դրամը որպես տույժ․ 9) 04-082-0319-0071 կադաստրային ծածկագրով գույքի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 22156 ՀՀ դրամ, որից 18375 ՀՀ դրամը որպես ապառք, 3781 ՀՀ դրամը որպես տույժ․ 10) 04-082-0324-0039 կադաստրային ծածկագրով 4.6099 հա մակերեսով ջրովի վարելահողի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 159580 ՀՀ դրամ, որից 132351 ՀՀ դրամը որպես ապառք, 27229 ՀՀ դրամը որպես տույժ․ 11) 04-082-0324-0039 կադաստրային ծածկագրով 0,82 հա մակերեսով բազմամյա կորիզավորների տնկիներ հողամասի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 44803 ՀՀ դրամ, որից 37158 ՀՀ դրամը որպես ապառք, 7645 ՀՀ դրամը որպես տույժ․ 12) 04-082-0324-0050 կադաստրային ծածկագրով 1,25 հա մակերեսով ջրովի վարելահողի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 43272 ՀՀ դրամ, որից 35889 ՀՀ դրամը որպես ապառք, 7383 ՀՀ դրամը որպես տույժ․ 13) 04-082-0324-0050 կադաստրային ծածկագրով 1,25 հա մակերեսով բազմամյա կորիզավորների տնկիներ հողամասի համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորություն 2021-2023թթ․ համար կազմում է 71577 ՀՀ դրամ, որից 59364 ՀՀ դրամը որպես ապառք, 12213 ՀՀ դրամը որպես տույժ․ 14) 04-082-319-115 կադաստրային ծածկագրով 0,3 հա մակերեսով կորիզավորի համար հողի հարկի գծով պարտավորություն 2019-2020թթ․ համար կազմում է 6868 ՀՀ դրամ, որից 4723 ՀՀ դրամը որպես ապառք, 2145 ՀՀ դրամը որպես տույժ․ 3․ Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ։ ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ՝ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում կիրառվում են տեղեկան հարկեր, որոնց տեսակներն են՝ անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը։ Օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված կարգով ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք․․․։ Օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները, հողամասերում կառուցված հետևյալ ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները ․․․։ Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով, անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը: Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն: Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։ Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Վաղարշապատ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը: Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 224-227-րդ, 236-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1․ Էմմա Մայիլի Թորոյանից հօգուտ Փարաքար համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 1127815 /մեկ միլիոն մեկ հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար։ Վճարումները կատարել՝ 1120947 ՀՀ դրամը՝ 900325005891 հաշվեհամարին, 6868 ՀՀ դրամը՝ 900325185040 հաշվեհամարին։ 2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner