Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի» 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ թիվ 4 որոշումը և Հովհաննես Հակոբի Շարբաթյանի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հովհաննես Հակոբի Շարբաթյանին 2024 թվականի հոկտեմբերի 11-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մրզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ կնքելով նրա հետ աշխատանքային պայմանագիր համաձայն հավելվածի:
2. 2024 թվականի հոկտեմբերի 11-ից լուծել Հովհաննես Հակոբի Շարբաթյանի հետ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
3. Աշխատավարձի վճարումը կատարել ըստ հաստատված հաստիքացուցակի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: