Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2024 թ.

ՆԱՐԱ ՌՈԲԵՐՏԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ՍՎԵՏԻԿ ԼՅՈՒԴՎԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 669-ով/, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 670-ով/, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 671-ով/, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 672-ով/, «ԼՈՒՍԱԳԱՆՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 2-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 19-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը(չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024DV6VYQ), հողամասի համասեփականատերեր Նարա Ռոբերտի Հակոբջանյանի և Սվետիկ Լյուդվիկի Գրիգորյանի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի N 5113 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող՝ Նարա Ռոբերտի Հակոբջանյանին և Սվետիկ Լյուդվիկի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-074-0015-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, հողամասի վրա կառուցված՝ 243,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 50,04 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 3,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով հարթակը, 13,75 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Զավեն Բաբասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան, ծածկի,անասնաշենքի և հարթակի համար կազմում է 1422 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 441 872,28 (չորս հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր յոթանասուներկու Հայաստանի Հանրապետության դրամ քսանութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Հողամասին և շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Կոմիտասի փողոց 52 բնակելի տուն (ծածկագիր՝ 04082NLML8TX):

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի 900325181155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner