Այսօր: Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 

Զեկ. ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՌԱԶՄԻԿ ՄԿՐՏԻՉԻ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ԴԻԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԻ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ՅՈՒՐԻԿ ՌԱԶՄԻԿԻ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ՍԱԹԵՆԻԿ ՌԱԶՄԻԿԻ ՏԻՐԱՑՎՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2024 թվականի օգոստոսի 28-ի N 01/7/06259-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-339 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, քաղաքացիներ Ռազմիկ Մկրտիչի Գյուլնազարյանի, Դիաննա Վարդանի Գյուլնազարյանի, Յուրիկ Ռազմիկի Գյուլնազարյանի և Սաթենիկ Ռազմիկի Տիրացվյանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 6205 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` Ռազմիկ Մկրտիչի Գյուլնազարյանին, Դիաննա Վարդանի Գյուլնազարյանին, Յուրիկ Ռազմիկի Գյուլնազարյանին և Սաթենիկ Ռազմիկի Տիրացվյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0514-0002 կադաստրային ծածկագրով, 0,19 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ պտղատու այգի/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել` որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման՝ հետագայում բնակելի տուն կառուցելու համար:

2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner