04.10.25
Բոլորիս Համայնքապետի շնորհավորական ուղերձը Փարաքարի՝ 2213-րդ ամյակի կապակցությամբ
|
Հարգելի՛ բնակիչներ. Օրեր առաջ համայնքապետարանում աժիոտաժային տրամադրությունն էր տիրում։ Բոլորիս սիրելի Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը մեծ ոգևորությամբ ու բարձր պատասխանատվությամբ էր նախապատրաստվում նաև Փարաքարի՝ 2213-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Միջոցառումները չեղարկվեցին․․․ Սակայն, համայնքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձը բոլորիս Համայնքապետը պատրաստել էր նախապես։ Այսօր հրապարակում ենք այն՝ ի հիշատակ ամենաՀամայնքապետի։_________________________ Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ․ Այսօր նշում ենք մեր համայնքի 2213-րդ տարեդարձը։ Սա ոչ միայն տոն է, այլև առիթ՝ վերաիմաստավորելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը համայնքի ...
Մանրամասն |
|
01.10.25
Բոլորիս Համայնքապետի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
|
Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ. Բոլորիս Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ուշադիր ու հետևողական էր համայնքի բոլոր խնդիրների ու նախաձեռնությունների հանդեպ։ Նա միշտ մտածում էր նախապես՝ մանրամասն, հոգատարությամբ։ Օրեր առաջ մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվում Տարեցների միջազգային օրվան՝ նախատեսելով շնորհավորական ուղերձ ու այցելություն համայնքի տարեց բնակիչներին։ Այսօր հրապարակում ենք Նրա ուղերձն այլ զգացողություններով։ Վալոդյա Գրիգորյանի ձայնը շարունակում է հնչել, իսկ Նրա հոգատարությունն ու նվիրվածությունը՝ մնալ մեզ հետ։ Հիշատակդ վառ, ամենաՀամայնքապետ։
|
|
27.09.25
Համայնքի բոլոր բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվի
|
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ պլանային աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 21։00-ն համայնքի բոլոր բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումը։
|
|
24.09.25
Ես լինելու եմ բոլորի համայնքապետը․ Վալոդյա Գրիգորյան
|
Ես լինելու եմ բոլորի համայնքապետը․ Վալոդյա Գրիգորյան․․․․ Ու եղավՊրոֆեսիոնալ, նվիրված ու մեծատառով Մարդ, ում յուրաքանչյուր խոստում դառնում էր իրականություն։ Վալոդյա Գրիգորյանը ոչ միայն ընտրված ղեկավար էր, այլ ժողովրդի կողմից սիրված առաջնորդ։ Փարաքար համայնքի յուրաքանչյուր բնակչի, յուրաքանչյուր ընտանիքի խնդիր Նրա հոգածության ներքո էր։ Առաջնորդվում էր համայնքի բնակչին և համայնքին ծառայելու բացառիկ հոգատարությամբ ու առաքելությամբ։Վալոդյա Գրիգորյանը ծնվել է 1983թ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում:1991-2001 թթ. հաճախել է Մերձավանի միջնակարգ դպրոցը:2001-2005 թթ. սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ «Ֆիզկուլտուրան և սպորտը» ...
Մանրամասն |
|
24.09.25
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության մասին
|
Ցավով տեղեկացնում ենք, որ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 17։00-ին, Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում, Նաիրի 40 հասցեում։Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-13։00-ին, նույն վայրից։
|
|
23.09.25
Համայնքի ղեկավարն ընդունել է Հայաստանի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին
|
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընդունել է Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի, Արմֆայթինգ Էջմիածին Ակադեմիայի և Արմֆայթինգ Մուսալեռ մարզական ակումբի մարզիկներին ու մարզիչներին՝ մարզադպրոցների տնօրեն Անդրանիկ Կարապետյանի գլխավորությամբ։ Մարզիկները Հայաստանի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ են։ Հանդիպմանը մարզիչները մանրամասներ են ներկայացրել միջազգային հարթակներում իրենց սաների մասնակցության և ձեռքբերումների մասին: Կարևորելով բոլոր մարզաձևերի զարգացումը համայնքում ՝ Վալոդյա Գրիգորյաը նշեց, որ սպորտի զարգացմանն ուղղված իր աջակցությունը շարունակական է լինելու։ Մարզիկները համայնքի ղեկավարին ներկայացրեցին առաջիկա ծրագրերն ու սպասվող մրցաշարերը։ ...
Մանրամասն |
|
22.09.25
Նոր հարթակ համայնքային խնդիրների լուծման համար
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore-ում և GooglePlay-ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․ ● ընդլայնել բնակչության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |